«Անվտանգությունն այն մինիմալ պահանջն է, առանց որի ոչ մի տնտեսական զարգացում չի լինի արագ և կայուն»,- այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան՝ Վրաստանի գործարարների միության անդամների հետ զրույցում:
«Հասկանում ենք, որ բավականին սուր մարտահրավերների առաջ գտնվող տարածաշրջանում ենք ապրում և աշխատում: Միաժամանակ հասկանում ենք նաև, որ մեր տնտեսության կարևոր ճյուղերը, որոնք են զբոսաշրջությունը, տրանսպորտը և էներգետիկան, անմիջական կապ ունեն անվտանգության հետ: Համոզված եմ՝ այս համագործակցությունը կլինի արդյունավետ»,- հայտարարել է Գախարիան: