2018 թվականի մարտ ամսվա ընթացքում դեպի Վրաստան կատարված դրամական փոխանցումների ծավալը կազմել է 131,1 մլն դոլար (320,1 մլն լարի), ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համամետ ավելացել է 17 տոկոսով։ Տեղեկացնում է Վրաստանի կենտրոնական բանկը:
Մարտ ամսին նույնպես Վրաստան ամենաշատ գումար փոխանցվել է Ռուսաստանից՝ 38,1 մլն դոլար, սակայն մեկ տարվա ընթացքում Ռուսաստանից դրամական փոխանցումների քանակը 5,1 մլն-ով նվազել է: Ըստ դրամական փոխանցումների՝ Եվրամիության անդամ երկրների շարքում գլխավորում է Իտալիան՝ 15,5 մլն: ԱՄՆ-ի և Իսրայելի դրամական փոխանցումները կազմում են 13 մլն դոլար: