Վրաստանի օդանավակայաններից 840 հազար ուղևոր է օգտվել

Վրաստանի օդանավակայանները (Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի, Քութայիսիի Դավիթ Աղմաշենեբելիի անվան և  Բաթումիի միջազգային օդանավակայանները, խմբ․) 2018 թվականի առաջին եռամսյակում սպասարկել են ավելի քան 840 հազար ուղևոր։

Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 36 տոկոսով ավելի է: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալությունը:

Շոթա Ռուսթավելիի անվան Թբիլիսիի միջազգային օդանավակայանը նախորդ տարվա հունվար-մարտ ամիսներին փոխադրել է ավելի քան 67,8 հազար ուղևոր, այս տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը հասնում է 724 հազարի։

 

Թողնել պատասխան