Եվրամիությունը տնտեսական կայունությանն աջակցելու նպատակով՝ Վրաստանին մակրոֆինանսական օգնություն ցուցաբերելու որոշում է ընդունել: Այս մասին ասվում է Եվրամիության խորհրդի հայտարարությունում:
«Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին մակրոֆինանսական օգնություն ցուցաբերել 45 միլիոն եվրոյի չափով, ինչը երկրին կօգնի հոգալ ֆինանսական կարիքները, ապահովել տնտեսական կայունությունը և իրականացնել բարեփոխումներին ուղղված ծրագրեր»,- ասվում է հայտարարության մեջ:
Եվրահանձնաժողովը նշված օգնության նախաձեռնությամբ հանդես էր եկել նախորդ տարվա սեպտեմբերին: