Կախեթիում սպանություն է տեղի ունեցել: Գուրջաանիի մունիցիպալիտետի Կալաուրի գյուղում, սեփական տանը սպանել են 54-ամյա Լադո Քեխիշվիլիին:
Տղամարդը մահացու վնասվածքներ է ստացել բութ գործիքով՝ գլխի և մարմնի տարբեր մասերում հարվածների հետևանքով:
Առկա տեղեկատվության համաձայն, հանցագործները հարձակվել են տղամարդու վրա և գումար պահանջել: Հափշտակվել է ավելի քան 20 հազար լարի, որը մահացածը նախատեսել էր տրակտոր գնելու համար:
Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները: Ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ՝ հետաքննությունն ընթանում է 108-րդ հոդվածով՝ կանխամտածված սպանություն: Իրավապահ մարմինները հարցաքննության նպատակով 10-ից ավելի մարդու են բաժանմունք տարել: