Վրաստանի իշխանությունները վրաց-հրեական բազմադարյա բարեկամական ավանդույթը խնդրում են ճանաչել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգություն

Վրաստանի իշխանությունները դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ վրաց-հրեական բազմադարյա բարեկամական ավանդույթը ոչ նյութական մշակութային ժառանգություն ճանաչելու հարցով։ Այս մասին այսօր հրեական թանգարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հայտնել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին

«Թանկ ձեռքբերում է, որ 26 դար առաջ առաջին հրեաները բնակություն հաստատեցին վրացական հողի վրա, որից հետո համատեղ ստեղծում ենք մեր ընդհանուր մշակութային ժառանգությունը՝ հարստացնում ենք ինչպես հրեական, այնպես էլ վրացական մշակույթը: Բացառված է, որ 26 դար ձգվող բարեկամություն գոյություն ունենա՝ առանց սիրո: Երբ ասում ենք, որ Վրաստանում այլատյացություն չկա, սա նշանակում է, որ այստեղ շատ ավելին է տեղի ունենում՝ սա մեծագույն սիրո դրսևորումն է երկու ազգերի միջեւ եւ մեր անցած ճանապարհը դրա վառ ապացույցն է»,- ասել է վարչապետը։

 

Թողնել պատասխան