Թբիլիսիում մոտ 45 տարեկան տղամարդ է հրազենային վիրավորում ստացել, նրան տեղափոխել են հանրապետական հիվանդանոց:
Ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում։ Գործ է հարուցվել Քրեական Օրենսգրքի 19-108-րդ հոդվածով, ինչը ենթադրում է կանխամտածված սպանության փորձ: