«Խելացի» հրթիռները պետք է ուղղվեն ահաբեկիչների դեմ. Մարիա Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ի հրթիռները պետք է ուղղված լինեն Սիրիայում ահաբեկիչների դեմ և ոչ թե ահաբեկչության դեմ պայքարող երկրի դեմ։

30624050_1740708309331671_2184195082826022912_n

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին զգուշացրել է Սիրիայի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասին:

«Ռուսաստանը խոստանում է խոցել Սիրիայի դեմ ուղղված բոլոր հրթիռները: Ռուսաստան պատրաստվի՛ր, քանի որ դրանք՝ լավ, նոր և «խելացի» հրթիռները, գալու են: Դուք չպետք է գործընկերներ լինեիք սեփական ժողովրդին գազով սպանող ու դրանից հաճույք ստացող կենդանու հետ», — թվիթերյան իր էջում գրել է Թրամփը:

 

Թողնել պատասխան