Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հատուկ հայտարարությամբ դիմել է երկրի քաղաքական ուժերին: Կառավարության ղեկավարը կոչ է արել հնարավորինս կարճ ժամանակահատվածում ընդունել քաղաքական կուսակցությունների վարքագծի մասին օրենսգիրքը: Վարչապետը հույս է հայտնել, որ օրենսգրքին կմիանան երկրի բոլոր քաղաքական ուժերը:
«Հայտնի է, որ երկրի օրենսդիր մարմինն արդեն իսկ քննարկման է դրել հարցը, ինչը ողջունելի է: Սակայն կարևոր է, որ օրենսգրքի սկզբունքների շուրջ համաձայնություն լինի. համաձայնություն առ այն, որ կուսակցությունները չեն օգտագործի բռնի մեթոդներ, ատելության լեզու, մրցակիցների հանդեպ վիրավորանք, չեն իրականացնի արժանապավությունը վիրավորող գործողություններ և կհարգեն բոլորի կարծիքը»:
Կվիրիկաշվիլին իր կոչն է ուղղել նաև «Վրացական երազանք» կուսակցության անդամներին:
«Բոլորին կոչ եմ անում` թույլ չտալ, որ վարչական ռեսուրսներն օգտագործվեն քաղաքական նպատակներով: Մեր իշխանության առավելությունը մրցակիցների և նրանց տեսակետի հանդեպ հարգալից վերաբերմունքն է : Պետք է պահպանենք մեր դիրքերը, որպեսզի որևէ մեկը չկասկածի մեր գործի արդարությանը: Մենք այլ միջոցների դիմելու կարիք չունենք, քանի որ ինչպես և անցյալում վայելում ենք ժողովրդի աջակցությունը»:
Կվիրիկաշվիլին դիմել է նաև ոտիկաններին՝ նշելով, որ նրանք պետք է ապահովեն ոչ միայն անվտանգությունն, այլև անի ամեն ինչ հնարավոր լարվածությունից խուսափելու համար: Կվիրիկաշվիլին իրավապահներին կոչ է արել ուշադրությունը կենտրոնացնել հատկապես շրջանների վրա, որտեղ բախումների հավանականությունը ավելի մեծ է:
Վրաստանի Կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջիջելավան հայտարարել է, որ նախարարությունը ակտիվ աշխատում է ԲՈՒՀ-ն ու դպրոցները քաղաքական գործընթացներից զերծ պահելու ուղղությամբ:
Նախարարը, արձագանքելով կառավարության ղեկավարի նախընտրական քարոզարշավի մասին հայտարարությանը, նշել է. «Հասկանալի է, նախընտրական շրջան է, և շատերը կցանկանան դպրոցներն ու ԲՈՒՀ-երը ընդգրկել այդ գործընթացներում: Մենք ամեն ինչ կանենք, որ դա տեղի չունենա, առավել ևս, որ վարչական ռեսուրսների օգտագործումը նախընտրական քարոզարշավի նպատակով անթույլատրելի է»,-հայտարարել է Կրթության և գիտության նախարարը:
Շարունակելով դպրոցների քաղաքականացման թեման, Ջիջելավան տեղեկացրել է, որ վերջերս դպրոցներից մեկում քաղաքական բնույթի տեսանյութ է ցուցադրվել: Նման միջոցները անթույլատրելի համարելով, նախարարը ասել է.
«Բոլորին խնդրում և կոչ եմ անում ուսումնական հաստատությունները չընդգրկվել այդ գործընթացներում»:
Տեղեկացնում է http://www.interpressnews.ge/ -ն: