Կառավարության կառուցվածքային վերակազմավորման արդյունքում 200-ից ավելի աշխատակից ազատվել է աշխատանքից:
Էկոնոմիկայի և Էներգետիկայի նախարարություններում աշխատակիցների քանակը նվազել է 56-ով:
Արտաքին գործերի նախարարության հետ Եվրաինտեգրման հարցերով պետական նախարարի գրասենյակի միավորման հետևանքով 77 մարդ է ազատվել աշխատանքից:
Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության միավորման պատճառով 80 աշխատակից է ազատվել:
Կառավարության կառուցվածքային փոփոխությունները տեղի են ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին: Դեկտեմբերի 7-ին կառավարության կառուցվածքային փոփոխությունների ծրագիրը խորհրդարանը երրորդ լսումով ընդունեց:
Նյութի աղբյուր՝ imedinews.ge
Լուսանկարը՝ tabula.ge