«Սաակաշվիլիի հնարավոր կալանավորումը ավելի է բարդացնում «Վրացական երազանքի» հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ», — այս մասին նշված է Freedom House-ի հրապարակած զեկույցում:
Միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը գրում է, որ իշխող «Վրացական երազանք»-ը դեռեւս փորձում է դատապարտել Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին:
«Վերջին տարիներին իշխանությունները մեծապես հրաժարվել են նախկին պաշտոնյաների նկատմամբ այսպես կոչված «արդարադատության վերականգնման քաղաքականությունից»: Վրաստանի իշխանությունները դեռեւս ձգտում են դատապարտել օգոստոսին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված նախկին նախագահ Սաակաշվիլիին: Սաակաշվիլիի հնարավոր կալանավորումը ավելի է բարդացնում «Վրացական երազանքի» հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ, որոնք ուշադիր հետևում են այսպես կոչված «արդարադատության վերականգնման քաղաքականությանը», հատկապես Վրաստանի դատական համակարգի ֆոնին», — նշված է զեկույցում: