Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն ողջունել է ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների` հունիսի 20-ին ընդունած որոշումը:
«Արտգործնախարարների նիստը շատ կարևոր է Եվրամիության համար. ինչպես գիտեք Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգելինին նիստից հետո նշել է, որ Վրաստանը կատարել է ստանձնած բոլոր պարտականությունները, և հետևաբար որոշումը կընդունվի շատ շուտով: Սա շատ կարևոր քայլ էր ԵՄ կողմից»: Ինչ վերաբերում է հստակ ժամկետներին, Ջանելիձեն նշել է, որ ժամկետի սահմանումը կարող է սխալ ընկալվել հասարակության կողմից` արդյունքում դառնալով հուսահատությունների պատճառ:
Միխեիլ Ջանելիձեն նշել է նաև, որ հունիսի 20-ին արդյունավետ հանդիպումներ է ունեցել Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված Ռազմավարական գործընկերության խարտիայի շրջանակներում: Ինչ վերաբերում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի Վրաստան այցին, նախարարը նշել է, որ այցի օրը դեռ հստակեցված չէ: Տեղեկացնում է Ինտերպրեսնյուսը:
Հավելենք, որ որոշ լրատվամիջոցների համաձայան, Ջոն Քերրիի Վրաստան այցը նախատեսված է հուլիսի սկզբին: