Ականատեսների խոսքերով, դեռահասին հարվածել է ոստիկանության մեքենան այն պահին, երբ երեխան անցնում էր փողոցը:
Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան, Քոբուլեթիի Ռուսթավելիի փողոցում:
Անչափահասը գլխի շրջանում ծանր վնասվածք է ստացել: Տուժածին տեղափոխել են Քութայիսիի հիվանդանոց:
Միջադեպի կապակցությամբ արդեն քրեական գործ է հարուցվել: