Այսօր Ադրբեջանում նախագահական ընտրություններ են: Ընտրական տեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 07:00 –ին:
Ընտրություններին կմասնակցի ընտրելու իրավունք ունեցող ավելի քան 5 մլն քաղաքացի: Ադրբեջանի նախագահին կընտրեն 125 ընտրատարածքի 5641 ընտրատեղամասում: Երկրի տարածքից դուրս գործում է նաև 41 ընտրատեղամաս:
Նախագահական ընտրություններում պայքարում են՝
Իլհամ Ալիև — Ադրբեջանի գործող նախագահ: Թեկնածությունը ներկայացված է «Նոր Ադրբեջան» կուսակցության կողմից:
Գուդրատ Հասանգուլիև — Խորհրդարանի անդամ: Թեկնածությունը ներկայացված է «Միասնական Ադրբեջանի ժողովրդական ճակատի» կողմից:
Արազ Ալիզադե – Խորհրդարանի անդամ: Թեկնածությունը ներկայացված է Ադրբեջանի սոցիալ դեմոկրատական կուսակցության կողմից:
Փառաջ Գուլիև — Խորհրդարանի անդամ: Թեկնածությունը ներկայացված է «Ազգային վերածնունդ» կուսակցության կողմից:
Զահիդ Օրուջ – Խորհրդարանի անդամ: Անկուսակցական:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային հոկտեմբերի 17-ին, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արտահերթ ընտրություններ նշանակեց: 2016 թվականի սեպտեմբերի 26-ին փոփոխված Սահմանադրության համաձայն՝ նախագահին ընտրելու են 7 տարի ժամկետով: