Վերին Լարսի անցակետում օտարերկրացի ֆունդամենտալիստներ են ձերբակալվել, ովքեր փորձել են արգելված գրականություն տեղափոխել Ռուսաստան:
Այս մասին հղվելով Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) Հյուսիսային Օսիայի սահմանային վարչության մամլո ծառայության տեղեկատվության վրա, փոխանցում է Эхо Кавказа լրատվականը։
Հայտարարությունում նշվում է, որ անվտանգության աշխատակիցները վրաց-ռուսական սահմանի ռուսական մասում օտարերկրյա 3 քաղաքացու են ձերբակալվել, սակայն չի նշվում, թե խոսքն ինչ տեսակի ծայրահեղական գրականության մասին է:
Ձերբակալված տղամարդիկ կասկածվել են ահաբեկչական և ծայրահեղական գործունեության մեջ: Նրանց անձնական իրերում գտնվել են հրատարակություններ, որոնք Ռուսաստանի Արդարադատության նախարարությունը ներառել է ծայրահեղական նյութերի դաշնային ցանկում՝ արգելելով դրանց կիրառումը ՌԴ-ի տարածքում: