Վրաստանի մայրաքաղաքի Մթածմինդա լեռան այրված լանջին մինչև ամսվա վերջ 3 հազար ծառ կտնկվի: Այս մասին տեղեկացրել է Թբիլիսիի քաղաքապետարանի բնապահպանության եւ կանաչապատման քաղաքային ծառայության ղեկավար Գիգա Գիգաշվիլին:
Նրա խոսքով, հրդեհի հետեւանքով այրված տարածքի կանաչապատման աշխատանքներն արդեն սկսվել են, այս պահի դրությամբ տարբեր տեսակի շուրջ 300 ծառ է տնկել: Ծառայության ղեկավարի խոսքով, այրված տարածքը բաժանվել է հատվածների, ըստ այդմ աշխատանքները են ընթանում:
«Մթածմինդայի այրված լանջի վերականգնման ու կանաչապատման պարտականությունն ինքնակամ ստանձնել է «Մ2 անշարժ գույք» կազմակերպությունը: Մրցույթը հաղթելով՝ նրան միացել է նաև «Ազգային կառուցող տնտեսությունը»,-հայտարարել է Գիգաշվիլին:
Հիշեցնենք՝ զբոսաշրջիկների և տեղացիների սիրելի հանգստավայր Մթածմինդա լեռան մի քանի հատվածներում անցյալ տարի երկու անգամ հրդեհ է բռնկվել՝ այրելով մի քանի հա կանաչապատ տարածք, հարյուրավոր ծառեր։