Վրաստանի կառավարության որոշմամբ՝ վաղը՝ ապրիլի 6-ին երկրում հայտարարվել է սգո օր՝ ի հիշատակ այսօր Տղիբուլիում զոհված հանքահորների: Օրվա ընթացքում իջեցված կլինեն բոլոր պետական հաստատությունների դրոշները: Այս մասին հայտարարությունը տարածել է կառավարության մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք՝ Թբիլիսիի ժամանակով 03:50-ին հանքահորի թունելներից մեկում տանիքի փլուզման հետևանքով 6 հանքափոր է զոհվել, կան վիրավորներ: Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հանձնարարել է հանքերում խստացնել անվտանգությունը: Ավելի վաղ նա ցավակցել էր զոհվածների հարազատներին: