Վրաստանի կառավարության մարտի 30-ի որոշմամբ` պետական մարմիններին կարգելվի գնել սև գույն ունեցող մեքենաներ:
Տրանսպորտային բաշխմանը, դասակարգմանը և տրանսպորտային միջոցների սպասարկմանն ու ձեռքբերման կանոններին վերաբերող փաստաթղթում ավելացել է նախապայման, որի համաձայն՝ ձեռք բերված մեքենան կարող է լինել ցանկացած գույնի, բացի սևից:
Հաստատություններն այս որոշումից հետո որոշման պահանջներին համապատասխանեցնելով պետք է նորացնեն տրանսպորտային միջոցները:
Փետրվարի 2-ի կառավարության նիստում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել էր, որ «սև ջիպերի դարաշրջանը» պետք է ավարտվի:
«Այս փաստը բոլորին է նյարդայնացնում և չեմ թաքցնում, այդ թվում նաև ինձ: Հարկավոր է փոփոխել տրանսպորտային համակարգը, մենք պետք է հրաժարվենք սև գույնից»-հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին: