Խորհրդարանը կանդրադառնա «Օթխոզորիա—Տատունաշվիլի ցուցակի» կազմման գործընթացին, որտեղ ընդգրկված կլինեն այս անձանց և Վրաստանի այլ քաղաքացիների առևանգման, սպանության մեջ կասկածվող անձինք։ Խորհրդարանի լիագումար նիստին այս մասին տեղեկացրել է խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:
Կոբախիձեի խոսքերով, կարեւոր է, որ «Օթխոզորիա-Տատունաշվիլի ցուցակը» պատշաճ ձևով կազմվի եւ կիրառվի համապատասխան միջոցառումներում: Տարբեր կառույցներ կոնկրետ քայլեր կձեռնարկեն եւ խորհրդարանը կհետեւի այդ գործընթացին:
«Ինչպես գիտեք, մենք միասին ենք եկել այս հարցի այս կերպ լուծմանը: Ժամանակը սահմանված է եւ մենք, բնականաբար, հետեւում ենք համապատասխան գործընթացին»,- ասել է Կոբախիձեն: