Խորհրդարանը ընտրել է Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով խորհրդարանական ընդդիմության և մարդու իրավունքների պաշտպանի առաջադրած անձանց։
Օմբուդսմենի կողմից առաջադրված Իզաբելա Օսիպովան Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի կազմում ընտրվել է 93 ձայնով: Եվս 55 պատգամավոր էլ կողմ է քվեարկել խորհրդարանական ընդդիմության կողմից առաջադրված Նինիա Կակաբաձեի թեկնածությանը, դեմ է քվեարկել 12 պատգամավոր: Այսպիսով, Կակաբաձեն եւս Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի անդամ է դարձել։