«Ռուսաստանն օկուպանտ է», երեկ՝ ապրիլի 3-ին, ուշ գիշերով Թբիլիսիի միջազգային օդանավակայանում քաղաքացիական ակտիվիստները այս մակագրությամբ պիտակներ էին կպցնում Վրաստան ժամանած զբոսաշրջիկների ճամպրուկներին՝ պատմելով Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում մահացած Արչիլ Տատունաշվիլիի եւ Գիգա Օթխոզորիայի մասին:
Ըստ երիտասարդների՝ այսպիսով աշխարհին են պատմում Ռուսաստանի անօրինական գործողությունների եւ վրացական տարածքների բռնազավթման մասին:
Գրեթե բոլորն էլ թույլ են տվել իրենց ճամպրուկներին պիտակ կպցնել:
«Ես առաջին անգամ եմ Վրաստանում: Մինչ այժմ ես ռուսական օկուպացիայի մասին ոչինչ չգիտեի, բայց հիմա ամեն ինչ իմացա: Ես աջակցում եմ Վրաստանի պայքարին՝ բռնազավթման դեմ եւ այս պիտակը, անպայման, Պակիստան կտանեմ», — Rustavi2.ge-ին ասել է պակիստանցի զբոսաշրջիկը: