«Ընդդիմության կասկածները սիրում եմ, նրանց կասկածները միշտ հետաքրքիր են»,-ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախե Կալաձեն՝ պատասխանելով ավտոկայանատեղերի համար վճարումների բարձրացման մասին ընդդիմադիրների հայտարարությանը:
Հիշեցնենք՝ ընդդիմադիրները պնդում են, որ գործընթացը կապված է կոռուպցիոն ռիսկերի հետ, քանի որ անհրաժեշտ գույքը ձեռք է բերվելու առանց մրցույթի։
Կալաձեն նշել է, որ հարցի շուրջ պարզաբանումներ տրվել են, տրանսպորտային ծառայությունը պատրաստ է ապրիլի 10-ից անցնել պարտականությունների իրականացմանը:
«Խնդիրներ գոյություն չունեն: Ինչ վերաբերում է տուգանքներին, եթե ավտոմեքենան սխալ կայանի, իհարկե, կտուգանվի: Ինչ վերաբերում է ավտոմեքենաների տեղափոխմանը, դա տեղի կունենա այն դեպքում միայն, երբ սխալ է կայանած և խանգարում է երթևեկությանը, դա կլինի այնպես, ինչպես «Սիթի պարկ»-ի դեպքում էր: Տուգանման կարգը չի փոխվի, եթե խախտում ես` կտուգանվես»,-հայտարարել է Կալաձեն: