Վրաստանյան imedinews լրատվականը հղվելով JAMnews-ի տեղեկատվության վրա, գրում է, որ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանում և Երևանի զինվորական կայազորում հնարավոր է տեղակայվեն ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ։
Լրատվամիջոցը նշում է, որ ՌԴ-ի Հարավային զինվորական օկրուգի լրատվական ծառայությունը տեղեկությունը հաստատում է, սակայն Հայաստանի Պաշտպանության նախարարությունում պնդում են, որ այդ մասին դեռևս որևէ փաստաթուղթ գոյություն չունի:
Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Հակոբյանը միայն հաստատել է, որ այս պահին հիշյալ հարցի շուրջ բանակցություններ են ընթանում, գրում է վրացական պարբերականը։
Imedinews-ը ընդգծում է, որ ռուսական կողմը շտապել է ազդարարել Երևանում ռազմական ոստիկանության աշխատանքի սկսման ամսաթվի մասին: Լրատվամիջոցը հոդվածի վերջում փոխանցում է որոշ հայ փորձագետների կարծիքը, ըստ որոնց, Հայաստանում ռուսական ռազմական ոստիկանության ներկայության հիմքեր չկան: