Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով այժմ գտնվում է Նիդերլանդներում, վստահեցրել է, որ Վրաստանում այս տարի իշխանափոխություն կլինի։
Սաակաշվիլին խոստացել է, որ կվերադառնա հայրենիք՝ իրագործելու խոստումները:
«Ես այս մաֆիային ասում եմ, որ ձեր իշխանության վերջը կտանք, երկրում կվերադարձնենք տնտեսական զարգացած իշխանությունը: Երբ դրան հասնենք, դա մեզ հնարավորություն կտա ավելացնել աշխատավարձերը: Վրաստանում իշխանափոխություն պիտի լինի այս տարի, նախագահական ընտրություններով: Իշխանափոխությունից հետո կենսաթոշակը 400 լարի կլինի»,-հայտարարել է Սաակաշվիլին:
Վերջինիս խոսքով, ավելանալու են նաև ուսուցիչների աշխատավարձերը, ոստիկաններինը կսկսի 2 հազար լարիից: