Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի նախագահի հակամարտության հարցերով ներկայացուցիչ Մուրատ Ջիոևը հայտարարել է, թե Վրաստանի իշխանությունները Արչիլ Տատունաշվիլիի մահը օգտագործել են, որպեսզի ևս մեկ անգամ մեղադրեն Ռուսաստանին՝ ընդգծելով ՆԱՏՕ-ի ուղղությամբ իրենց որդեգրած կուրսը:
«Վրացական կողմը Էրգնեթիի հանդիպումը չեղյալ հայտարարեց՝ դա բացատրելով նրանով, թե Տատունաշվիլիի մահվան ֆոնին չեն կարող այլ հարցեր քննարկել: Իսկ մենք պատասխանեցինք, որ օրակարգում առկա մյուս հարցերը նույնպես կարևոր են սահմանին բնակվող քաղաքացիների համար: Վրացական կողմը փորձեց Տատունաշվիլիի մահն օգտագործել մեր հանդեպ դեմագոգ մեղադրանքներ հնչեցնելով: Պատասխանեցի, որ մեր իրականացրած փորձաքննությունից զատ այլ փաստաթուղթ չունեն, մյուս բոլոր խոսակցությունները միայն քաղաքական բնույթ ունեն»,-հայտարարել է Ջիոևը: