Ապրիլի 2-ի երեկոյան պայթյուն է տեղի ունեցել Երեւանի Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում:
Նախնական վարկածով խոհանոցում թթվածնի բալոն է պայթել: Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական հաղորդագրության 8 մարդ է տուժել՝ մեծամասմաբ երեխաներ, որոնց թվում օտարերկրյա քաղաքացիներ: Այս պահին վնասվածք ստացածները գտնվում են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Տուժողներից ազդրի վիրահատություն է անցնում 8-ամյա Ռուբինա Մարկոսյանը: Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն: Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:
ԱԻՆ-ը հրապարակել է պայթյունից տուժած քաղաքացիների անունները.
Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան),
Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան)
Զարուհի Մելիքյան (19 տարեկան)
Էրիկ Աշուղյան (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի)
Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի)
Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի)
Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի)
Զեյնա Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի)
Լուսանկարը՝ Armtimes.com-ի