ՌԴ-ն պատրաստվում է  վտարել 50-ից ավելի բրիտանացի դիվանագետի

Ռուսաստանի դաշնությունը որոշում է կայացրել երկրից վտարել ավելի քան 50 բրիտանացի դիվանագետի՝ որպես պատասխան Մեծ Բրիտանիայի՝ ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների վտարման: Այս մասին հաղորդում է  ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ի  պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը: Մարտի 30-ին Մոսկվայում հայտարարել են մի շարք արևմտյան երկրների դիվանագիտական առաքելությունների նկատմամբ պատասխան քայլեր ձեռնարկելու մասին. դրանք այն երկրներն են, որոնք  արտաքսել են ռուս դիվանագետներին:

Հիշեցնենք՝ Լոնդոն-Մոսկվա հարաբերությունները լարվեցին  մարտի 4-ին՝ նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումից հետո: Լոնդոնը մեղադրեց Մոսկվային՝ նյարդա-պարալիտիկ նյութ օգտագորելու մեջ:

Մարտի սկզբին բրիտանական իշխանությունները երկրից վտարեցին 23 ռուս դիվանագետի, ապա նույն քայլին դիմեցին աշխարհի 29 երկրում:

Լուսանկարը՝ topwar.ru-ի

 

Թողնել պատասխան