Թբիլիսիում ուրբաթ օրը մեկնարկած Ձյուդոյի գրան պրի միջազգային մրցաշարի երկու օրվա արդյունքներով Վրաստանի հավաքականը 10 մեդալ ունի:
Վրաց ձյուդոիստներ Լաշա Շադվատուաշվիլին (73 կգ) և Թամազ Կիրակոզաշվիլին (81 կգ) դարձան գրան պրիի հաղթողներ: 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական չեմպիոն և 2016-ի Ռիո-Դե-Ժանեյրոյի բրոնզե մեդալակիր Լաշա Շավդատուաշվիլին թբիլիսյան առաջնությանը ելույթ էր ունենում 1 թվի տակ և պահպանեց ֆավորիտի կարգավիճակը: Առանց խնդիրների մինչև եզրափակիչ հաղթելով բոլոր մենամարտերը՝ որոշիչ պայքարում նա հաղթեց Վրաստանի հավաքականից Ֆրիդոն Գիգանիին: Գրան պրիի հաղթանակը 26-ամյա մարզիկի կարիերայում առաջինն էր:
Հեշտությամբ է ոսկե մեդալ նվաճել նաև Թամազ Կիրակոզաշվիլին՝ եզրափակչում հաղթելով Պորտուգալիան ներկայացնող Անրի Էտուտիձեին:
Նույն քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Նուգզար Տատալաշվիլին՝ երրորդ տեղի համար պայքարում հաղթելով իր հայրենակից Կոբա Մչեդլիշվիլիին:
Մրցաշարային երկրորդ օրվա 5-րդ մեդալը հավաքականին բերեց 17-ամյա Մարիամ Չատուրիան (70 կգ)՝ բրոնզե մեդալ նվաճելով Գերմանիան ներկայացնող Զաունդրա Դիտրիխի հետ պայքարում:
Այսպիսով՝ երկօրյա պայքարի արդյունքներով Թբիլիսիում Ձյուդոյի գրան պրի մրցաշարում Վրաստանը 10 մեդալ ունի՝ 4 ոսկե, 2 արծաթե, 4 բրոնզե:
Մրցաշարի եզրափակիչ՝ 3-րդ օրը Թբիլիսիում կխաղարկվեն մեդալներ՝ տղամարդկանց միջև 80, 100 և 100-ից ավել կգ քաշային կարգերում, և կանայք՝78 և 78-ից բարձր քաշային կարգերում: