Վրաստանում 2017-ին արձանագրված ամուսնալուծությունների թիվն աճել է 7,2 տոկոսով (10 հազար 200): Այս մասին տեղեկացնում է Վրաստանի վիճակագրության ազգային գործակալությունը:
Ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշը մայրաքաղաք Թբիլիսիում է՝ ավելի քան 3 հազար 700 դեպք: Շիդա Քարթլիում համեմատաբար քիչ է՝ 651 դեպք:
2017-ին Վրաստանում գրանցվել է 23 հազար 700 ամուսնություն, ինչը 5,6 տոկոսով քիչ է 2016-ի ցուցանիշից: Ամուսնությունների թվով առաջին տեղում Թբիլիսին է՝ 7 000, ամենաքիչը՝ Շիդա Քարթլին՝ մոտ 1500: