Մի քանի հարյուր մարդ այսօր Թբիլիսիի վերաքննիչ դատարանի մոտ բողոքի ակցիա է անցկացրել` ի պաշտպանություն Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնյաների:
Վերջիններս ավելի վաղ խոշոր չափի գումար յուրացնելու մեղադրանքով Քաղաքային դատարանի որոշմամբ դատապարտվել են 7 տարվա ազատարկման: Ակցիան կազմակերպել էր նախկին նախարար Իրակլի Ալասանիայի` «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Նրանք պնդում են, որ նախկին պաշտոնյաների նկատմամբ անարդար մեղադրանք է ներկայացվել 4,1 մլն լարիի յուրացման հարցում:
«Մենք վերաքննիչ դատարանից հուսեր չունենք, բայց մենք բոլոր հնարավոր խաղաղ միջոցներով, ակցիաներով, խնդրագրերով շարունակելու ենք պայքարել մինչև վերջ, որպեսզի մեր ընկերները ազատության մեջ լինեն»,-կուսակցության պատգամավոր Զուրաբ Աբաշիձեի խոսքերն է մեջբերում «Գռուզիա օնլայնը»:
Կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ` Ալեկսի Պետրիաշվիլին Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը համարում է քաղաքական: Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են պաստառներ` «ծառայությունը չի պատժվում հայրենիքի կողմից», «անարդար դատարան», «ազատություն զինվորականներին» , «մենք ձեզ չենք թողնի» կարգախոսներով:
«Ազատ դեմոկրատները» մայիսի վերջից, նախագահ Մարգվելաշվիլիի անունով խնդրագրերի ստորագրահավաք են սկսել: Դատապարտվածների թվում են Զինված ուժերի գլխավոր շտաբի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Նուգզար Կաիշաուրին, դեպարտամենտի կառավարման նախկին ղեկավար Դավիթ Ցիպուրիան, պետական գնումների դեպարտամենտի նախկին ղեկավար Գեորգի Լոբջանիձեն, պետգնումների գլխավոր մասնագետ Արչիլ Ալավիձեն, ինչես նաև նախկին ղեկավար Գիզո Գլոնտին:
Ըստ քննության` Պաշտպանության նախարարությունը 2013-ին Թբիլիսի-Կոջորի-Ծալկա-Ախալքալաքի-Ախալցիխե-Բաթումի օպտիկա-մանրաթելային մայրուղու գնման մասին հայտարած մրցույթի մասնակցության առաջարկն ուղարկվել է 9 ընկերության, հենց այդ ժամանակ էլ ի հայտ են եկել առաջին խախտումները` վստահեցնում է դատախազությունը: Քննության առարկությունն այն է, որ նախարարությունը գերադասել է այն ընկերությունը, որն առաջարկել է ոչ թե օպտիկա-մանրաթելային մայրուղի, այլ մալուխի միջուկ` 2,6 մլն լարի արժողությամբ, ընդ որում Նախարարությունը «Սիլկնետ» ընկերությանը վճարել է գումարն ամբողջությամբ` 6, 7 մլն լարի:
Լուանկարը` Sputnik Georgia-ի