Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այսօր Վրաստանի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում ներկայացրել է Մայա Ցքիտիշվիլիին։ Վերջինս 2012-ից զբաղեցնում էր կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։
«Ինձ համար դժվար էր նման որոշում կայացնելը, քանի որ բարդ է գտնել մի մարդու, ով նույն հաջողությամբ կարող է շարունակել աշխատակազմում մեծածավալ աշխատանք իրականացնել»,-ասել է Կվիրիկաշվիլին՝ նշելով, որ նորանշանակ նախարարը մեծ հաջողություններ կգրանցի նաև գերատեսչությունում։
«Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը շատ կարեւոր է։ Համոզված եմ, որ Մայան շատ լավ նախարար կլինի»,-հավաստիացրել է Կվիրիկաշվիլին:
Հիշեցնենք՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների արդեն նախկին նախարար Զուրաբ Ալավիձեն վարչապետին դիմել է մասնավոր հատված վերադառնալու խնդրանքով: