Կվիրիկաշվիլին չի պատրաստվում հեռանալ

«Դեռեւս ոչ մի տեղ չեմ պատրաստվում գնալ, հանգիստ եղեք»,-հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ պատասխանելով կառավարությունում սպասվող կադրային փոփոխությունների մասին հարցին:

«Փոփոխությունները սովորական երեւույթ են: Ես դեռեւս չեմ պատրաստվում հեռանալ: Դեռ շատ կարեւոր գործեր պետք է իրականացնենք, հանգիստ եղեք:  Երկիրը կայունության կարիք ունի, ամեն ինչ լավ կլինի»,-հայտարարել է վարչապետը:

Հիշեցնենք՝ վերջին ժամանակահատվածում վրաստանյան լրատվամիջոցները ակտիվորեն քննարկում էին կառավարությունում հնարավոր փոփոխությունների հարցը։

 

Թողնել պատասխան