Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին համոզված է, որ 2018-ին երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը կգերազանցի 8 մլն-ը։ Այս մասին վարչապետն ասել է տուրիզմի ազգային գործակալության 2017-ի հաշվետվությունը ներկայացնելիս:
Կառավարության ղեկավարի խոսքով, զբոսաշրջությունից ստացված եկամուտը 2017-ին կազմել է 2 մլրդ 700 մլն դոլար:
Կվիրիկաշվիլին հիշեցնելով, որ նախորդ տարի Վրաստան է այցելել մոտ 7,5 մլն զբոսաշրջիկ, համոզմունք է հայտնել, որ նրանց թիվը այս տարի գերազանցելու է 8 մլն-ը: