Վրաստանը միանում է ռուս դիվանագետներին արտաքսելու արշավին

Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը անընդունելի անձ է համարել Թբիլիսիում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության Ռուսաստանի շահերը ներկայացնող բաժնի աշխատակցին՝ պահանջելով երկիրը լքել 7 օրվա ընթացքում:

«Արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Միացյալ Թագավորության տարածքում տեղի ունեցած քիմիական հարձակման փաստը, որի արդյունքում ծանր թունավորում է ստացել 3 մարդ։ Սա համընդհանուր անվտանգության առջև ծառացած լուրջ մարտահրավեր է: Նախարարությունը միանում է ՄԹ-ի քայլին՝ անընդունելի անձ հայտարարելով Վրաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանատան Ռուսաստանի շահերի բաժնի աշխատակցին՝ պահանջելով, որ նա Վրաստանը լքի 7 օրվա ընթացքում»,-նշված է Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում:

Հիշեցնենք, Սոլսբերի քաղաքում տեղի ունեցած քիմիական հարձակումից հետո, երբ ծանր թունավորում էին ստացել Ռուսաստանի ռազմական հետախուզության պաշտոնաթող գնդապետ Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլիան, ավելի քան 20 պետություն է ընդունել ռուս դիվանագետներին արտաքսելու որոշում։

 

Թողնել պատասխան