Հայաստանի հանրապետության կրթության և գիտության նախարարության պատվերով, «Երևանի Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, ամենամյա` «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրով հունիսի 13-ից 17-ը հյուրընկալել է Թբիլիսիի թիվ 24 դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին:
24 հոգանոց խումբը մասնակցել է թատերական, երաժշտական, կինո-ֆոտո փառատոնների, հանդիպուների, վարպետության դասերի, ներկայացումների, ցուցահանդեսների, սովորել և ներկայացրել Կոմիտասի երգերից: Կազմակերպվել են հեծանվի, լողի, հրաձգության պարապմունքներ, շախմատ, մշակութային արշավ-ուխտագնացություն` դեպի Էջմիածին, երեկոյան զբոսանքներ Երևանում:
Հյուրընկալության վերջին օրը` հունիսի 17-ին, ծրագրի կազմակերպիչները և վրաստանյան մասնակիցները բոլոր ցանկացողներին հրավիրում են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մայր դպրոցի կենտրոնական ընթերցասրահ` ասուլիս, կլոր սեղան-քննարկման: