ՌԴ-ն մտածում է ժնևյան բանակցությունների ձևաչափի փոփոխության ուղղությամբ․ Կարասին

«Ռուսաստանն այս պահին մտածում է ոչ թե ժնեւյան քննարկումներում իր կարգավիճակի բարձրացման, այլ ձևաչափի փոփոխության ուղղությամբ»,-«Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին ասել է ՌԴ-ի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։

«Ձևաչափի փոփոխությունն անհրաժեշտություն է, քանի որ շատ հարցերում գրեթե առաջընթաց չկա։ Մենք պայմանավորվել ենք հանդիպել հունիսին, հնարավոր է նույնիսկ այդ ժամանակ քայլեր ձեռնարկենք ժնևյան բանակցությունների ձևաչափը փոփոխելու ուղղությամբ»,-Ժնևում Հարավային Օսիայում և Աբխազիայում տիրող կացությանը նվիրված բազմակողմ բանակցությունների հերթական՝ 43-րդ փուլի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է Կարասինը:

Հիշեցնենք՝ ժնևյան ձևաչափը ստեղծվել է 2008 թվականի օգոստոսյան պատերազմից անմիջապես հետո։

 

Թողնել պատասխան