«Newsgeorgia»-ն գրում է, որ այս և հաջորդ տարի Թբիլիսիում բացվելու են ընտանեկան տիպի երկու տներ` սահմանափակ կարողություններով երեխաների համար:
Առողջապահության նախարարությունը նշում է, որ նոր ծառայությունը հնարավորություն է տալու փոքրիկներին` հասարակությանն ինտեգրվելու հմտություններ ձեռք բերել: Այլըտրանքային այս ծառայությունների վրա պետական կառույցների հետ աշխատում են նաեւ միջազգային կազմակերպությունները և գործարար ոլորտի ներկայացուցիչները: Տներում, որոնք պետք է լիովին հարմարեցված լինեն հաշմանդամություն ունեցող երեխաների համար, ապրելու է առավելագույնը 6 երեխա` պետության կողմից ընտրված խնամակալ ծնողների հետ:
Ներկայում 59 երեխա գտնվում է պետության խնամքի տակ, Նուցուբիցե փողոցի մանկատանը, որի գործունեությունը նախատեսված է դադարեցնել, երբ բոլոր երեխաները կտեղավորվեն ընտանեկան տիպի տներում: Հունիսի 14-ին Վրաստանում նշվեց սահմանափակ կարողություններով երեխաների պաշտպանության օրը: Վրաստանում հաշվառված է հաշմադամություն ունեցող 124 հազար 560 անձ, նրանք պետությունից սոցիալական աջակցություն են ստանում: