Վրաստանում բացահայտվել է մսի փոխարինմամբ կիսաֆաբրիկատների արտադրության և իրացման հերթական դեպքը:
Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը բացահայտել է, որ «Փասանաուրի -2010» ընկերության կողմից մսամթերքը պատրաստվել է արհեստական ճանապարհով եւ սանիտարական նորմերի խախտումներով: Սառեցված խինկալին, կոտլետները, տոլման, մսի ֆարշը ու մսամթերքի այլ տեսակներ համարվել են մարդու կյանքի համար վտանգավոր:
Ընկերության ղեկավարությունը քրեական պատասխանատվության է ենթարկվել երկու հոդվածով, որոնք նախատեսում են մինչև հինգ տարի ազատազրկում: Վրաստանի Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը կեղծված մսամթերքի արտադրման վայրից կադրեր է հրապարակել`
https://www.facebook.com/sagamodziebo/videos