Ֆինանսների նախարարության ծառայությունների գործակալության կողմից աճուրդի հանված ծառը, որի նախնական գինը 7000 լարի էր, վաճառվել է 20 020 լարիով (մոտ 8, 230 դոլար):
Նշված աճուրդին հաղթել է «Դմանիսի փրկության հիմնադրամը»: Աճուրդին ներգրավված է եղել եւս մեկ անհատ, որի ինքնությունը հայտնի չէ։
Հիմնադրամի ներկայացուցիչները նշում են, որ 100-ամյա էվկալիպտի (նիվենի) ծառի գնման մրցույթով հետաքրքրված էր նաեւ Վրաստանի նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին, ով մինչ այս էլ երկրի տարբեր հատվածներից բազմաթիվ ծառեր է տեղափոխել իր անձնական տարածքներ։
Քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ նրանք նույնպես պատրաստվում են մասնակցել նմանատիպ աճուրդներին եւ մրցույթներին՝ երկրում անօրինական սեփականացմանը խոչընդոտելու համար, ինչից, ըստ նրանց գնահատման, տուժում է երկրի բնակչությունը: