Երեկ, մարտի 27-ին, Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն ավարտել է իր այցը Ժնեւ: Մինչ այդ Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպել է Մարոկկոյի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահի եւ Հարավային Աֆրիկայի խորհրդարանի նախագահի հետ:
Զրույցի հիմնական թեմաներն են եղել ընթացիկ բարեփոխումները եւ քաղաքական ու տնտեսական վիճակին վերաբերող, ինչպես նաեւ երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանն ու զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին հարցերը:
«Մասնակցեցինք լիագումար նիստին, ինչպես նաեւ անցկացրեցինք ավելի քան մեկ տասնյակ երկկողմ հանդիպումներ մեր գործընկեր երկրների հետ: Տարբեր հարցերի շուրջ ունեցանք հետաքրքիր քննարկումներ, խոսեցինք երկկողմ համագործակցության մասին. նաեւ խոսել ենք մեր արտաքին քաղաքականության մարտահրավերների, այդ թվում՝ բռնազավթման խնդրի եւ ճանաչման քաղաքականության մասին: Մեզ համար շատ կարեւոր է այս երկրների աջակցությունը», — ասել է Իրակլի Կոբախիձեն: