Թբիլիսիի շինությունների արտաքին տեսքն ինքնակամ փոփոխելու, այդ թվում շենքերի գույները փոխելու համար տուգանք է սահմանվել՝ 500 լարի՝ նախկին 200-ի փոխարեն:
Տուգանքը վերաբերում է նաև Թբիլիսիի այգիները, փողոցները եւ հրապարակները վնասելուն:
Խստացվում է նաեւ «Մշակութային ժառանգության մասին» օրենքով սահմանված պաշտպանված գոտիներում իրավախախտման տուգանքը՝ ֆիզիկական անձի դեպքում 1000 լարի կազմող տուգանքը կաճի մինչեւ 2000 լարիի, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ 4000-ից կհասնի 6000 լարիի: