Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, խորհրդարանը՝ նախագահի ամենամյա զեկույցի օրվա վերաբերյալ սպասում է նախագահի առաջարկներին:
Լրագրողների հետ զրույցի ժամանակ Կոբախիձեն հայտարարել է, որ օրենսդիր մարմինը պատրաստ է նախագահին հյուրընկալել ցանկացած պահի:
«Խոսքը նախագահի զեկույցի մասին է, հետևաբար, նախաձեռնությունն իրենն է: Նա պետք է օր առաջարկի, մենք կարող ենք սպասել միայն։ Ցանկացած պահի պատրաստ ենք հյուրընկալել Վրաստանի նախագահին»,- հայտարարել է Կոբախիձեն:
Նշենք, որ խորհրդարանի կանոնակարգերի համաձայն, նախագահը ամենամյա զեկույցով խորհրդարանում հանդես է գալիս գարնանային նստաշրջանի առաջին շաբաթում: