Ալբանիան Վրաստանի քաղաքացիների համար ազատ վիզային ռեժիմ է սահմանել:
Վերջին տարիներին Վրաստանը եղել է այն երկրների ցանկում, որի քաղաքացիներն ամառվա սեզոնին հնարավորություն են ունեցել առանց մուտքի արտոնագրի այցելել Ալբանիա: Այժմ Վրաստանի քաղաքացիներն առանց վիզայի Ալբանիա կարող են մեկնել տարվա բոլոր սեզոններին:
«Վրաստանի քաղաքացին առանց վիզայի կարող է մուտք գործել Ալբանիայի Հանրապետություն՝ այնտեղ մնալով յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում 90 օր»,-տեղեկացնում է Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը:
Վերջին ամիսներին Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացրել են մի շարք երկրներ, այդ թվում Բոսնիա-Հերցեգովինան եւ Սերբիան: