Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը մարտի 28-ին հրավիրում է պրեմիերայի:
«Օրը անձևոտ»: Այսպես է կոչվում թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի հեղինակած պիեսը, ներկայացման ռեժիսորը ևս Արմեն Բայանդուրյանն է: Զբաղված են թատրոնի հիմնականում երիտասարդ դերասանները:
Ադամյանցիները ներկայացումն օրեր առաջ խաղացել են նաև Երևանում՝ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում:
Ներկայացումը տեղի կունենա մարտի 28-ին, Թբիլիսիի Նոդար Դումբաձեի անվան պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում, սկիզբը՝ ժամը 19-ին: