Կիևում ձերբակալված օդաչու, պատգամավոր Նադեժդա Սավչենկոն դատական նիստում հայտարարել է, որ հացադուլ է սկսում:
«Այսօրվանից հացադուլ եմ սկսում: Ուկրաինայի իշխանությունները ևս Ռուսաստանի ղեկավարության նման հանցագործներ են: Ես կանցնեմ նաև Ռուսաստանում անցած ճանապարհը: Արդար մարդուն ոչնչով չեն վախեցնի»,-ասել է Սավչենկոն:
Այս դեպքի հետ կապված Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ Սավչենկոն պատրաստվում էր նռնակներով երկու դահլիճ պայթեցնել՝ կրակ բացելով հատկապես պատգամավորների ուղղությամբ։
Նադեժդա Սավչենկոյին ձերբակալել են մարտի 22-ին: