«ACT» խմբի կողմից իրականացրած հարցման արդյունքում պարզվել է, որ թբիլիսցիների բացարձակ մեծամասնությունը՝ 96%-ը օգտագործում է միս և մսամթերք։Հարցումը պարզել է, որ «մսակերների» 83%-ը երբեք չի մտածել բուսակերության մասին, մնացածը ցանկացել են, սակայն մսից չեն հրաժարվում։
Մսի սիրահարների 39%-ը նախընտրում է խոզի միսը։ Երկրորդ տեղում է տավարի միսը՝ 36%-ով, հավ են ուտում թբիլիսիցիների՝ 20%-ը: Ոչխարի մսին նախապատվություն է տալիս մայրաքաղաքի բնակչության ընդամենը 2%-ը։
Հետազոտությունը անցկացվել է փետրվարի 12-ից 14-ը, պատահական անցորդների շրջանում հարցման միջոցով։ Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 403 թբիլիսցի։
«ACT»-ն գլոբալ վերլուծական և խորհրդատվական գործակալություն է, որը գործուներություն է ծավալում ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրները։ Գործակալությունը գրասենյակներ ունի Վրաստանում, Ադրբեջանում և Ղասախստանում։
Նյութի աղբյուր` sputnik-georgia.com
Լուսանկարը՝ TreeHuger