«Վրաստանը դա չի անի, քանի որ դա հավասար է ճանաչման», — Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի (GRASS) հիմնադիր Շոթա Ուտիաշվիլին քննարկում է Գրիգորի Կարասինի՝ Ժնեւի բանակցությունների մասին հռչակագրի ստորագրման մասին արած հայտարարությունը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հույս էր հայտնել, որ ժնեւյան ձևաչափով քննարկումների հերթական հանդիպմանը Վրաստանն ու ՌԴ-ն հնարավոր է համաձայնության գան ուժի չկիրառման մասին հարցում:
Ըստ Շոթա Ուտիաշվիլիի՝ հայտարարագրի տեքստը պետք է հայտնի լինի նախքան համաձայնագիրը:
«Արդարացի է ժնեւյան հանդիպման համար պատրաստված տեքստին նախօրոք ծանոթանալու մեր պահանջը, պետք է նախապես հասկանանք, թե դա մեզ ինչ կարող է տալ», — ասել է Ուտիաշվիլին: