Մարտի 21-ին Թբիլիսիի Ճաբուա Ամիրեջիբիի մայրուղու վրա սպանություն է տեղի ունեցել: Նախնական քննության արդյունքում պարզվել է, որ սպանվածը «Վարկեթիլի 96» ՍՊԸ-ի շուկայի բաժնետերերից մեկն է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ն.Կ.-ն «Վարկեթիլի 96»-ից բացի, բաժնետեր է նաև այլ ընկերություններում:
Դեպքի վայրից հայտնել են, որ տղամարդը սպանվել է սեփական բնակարանում հրազենի կրակոցից:
ՆԳՆ-ի կողմից դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ եւ 236-րդ հոդվածներով՝ դիտավորյալ սպանություն, ապօրինի զենք ձեռք բերելը եւ պահելը։