Մարտի 21-ը դաունի համախտանիշի համաշխարհային օրն է: Աշխարհի բազմաթիվ երկրների թվում Վրաստանում ևս միջոցառումներ են իրականցվում:
Երկրի տարբեր շրջաններում միջոցառումները մեկնարկել են դեռեւս մարտի 12-ին՝ բազմերանգ գուլպաների քարոզարշավի շրջանակներում, կրում են #գուլպաեմուզում հեշթեգը: Բազմերանգ գուլպաները առանձնանալու խորհրդանիշ ունեն, որպեսզի մարդիկ զգան, թե ինչ է նշանակում լինել տարբեր:
Մարտի 21-ը պատահական չէ ընտրվել։ 21-րդ ավելորդ քրոմոսոմն է, որ առաջացնում է այս համախտանիշը։ Աշխարհում ամեն տարի դաունի համախտանիշով հազարավոր երեխաներ են ծնվում։ Նրանց խնդիրները բարձրաձայնելու նպատակով ՄԱԿ-ի նախաձեռնությամբ 2012 թվականից մարտի 21-ին ողջ աշխարհում նշվում է դաունի համախտանիշի միջազգային օրը: