«Արչիլ Տատունաշվիլին վրաց արժանապատվությունը բարձր է պահել ինչպես Վրաստանի սահմաններին, այնպես էլ՝ Իրաքում և Աֆղանստանում»,-նշել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Վերջինս Արչիլ Տատունաշվիլիին իսկական հերոս է համարել՝ նշելով, որ նրա մահը կորուստ էր ոչ միայն ընտանիքի, այլեւ ողջ Վրաստանի համար:
Ինչպես հայտնի է, մարտի 20-ի երեկոյան Վրաստանին է փոխանցվել Հարավային Օսիայում անհայտ պայմաններում մահացած Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլիի դին: